Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Աղետը հարվածել է Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներին։ Ամենադժվար իրավիճակը Վալենսիայում է, որտեղ աղետի զոհ է դարձել 101 մարդ:
Ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, փակվել է ավելի քան 60 ճանապարհ։ Աղետի հետևանքների դեմ պայքարում ներգրավվել է ավելի քան հազար զինվորական՝ Վալենսիայի Գեներալիտետի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի վթարային ծառայությունների հետ համատեղ: Որոնողական և աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի այցելել է Վալենսիա, որն ամենից շատ է տուժել է ջրհեղեղներից: Նա բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում մնալ տանը և հետևել արտակարգ ծառայությունների խորհուրդներին: