ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը, X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Դա ցույց է տալիս, որ կայուն երկխոսության միջոցով առաջընթացը հնարավոր է: Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին՝ ուղղված կայուն, արժանապատիվ խաղաղությանը`հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա: