Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հայտարարություններին։ Ըստ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ «ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա դեսպանի ուշադրության կենտրոնացումը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման արդյունք է»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, թե իբր «Ֆրանսիական կողմը խեղաթյուրում է իրականությունը և չի ձգտում տարածաշրջանում իրական խաղաղության»։