Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարության կուսակցական անդամները։
Քննարկման թեման ինքնաքննադատությունն է եղել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում
տեսանյութ է հրապարակել ՔՊ նիստից՝ կից գրելով․
«ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար։ Ընդ որում՝ բավականին անողոք»։