Արտգործնախարարության եկող տարվա բյուջեն ավելացել է: Արարատ Միրզոյանը գերատեսչության առաջնահերթություններից է համարել Հայաստանի շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորումը՝ առաջին հերթին կարգավորելով ու զարգացնելով հարևանների հետ հարաբերությունները: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եղել է շոշափելի արդյունք: Բաքվում սպասվող ՔՕՊ-29-ին Հայաստանի մասնակցության մասին արտգործնախարարն ասել է, որ այն դեռ հաստատված չէ: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հարցում նախարարը վստահ է, որ մոտ ապագայում ենթակառուցվածքների ապաշրջափակումն իսկապես կդառնա կարևոր հանգույց ապրանքների շարժի համար՝ ևս մեկ աստիճանով ավելացնելով Հայաստանի անվտանգությունը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան