Հորդանան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: Շեշտվել է երկու պետությունների միջև ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը: