Կառավարությունն ընդունել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 5․1 կետի կատարումն ապահովելու նպատակով՝ օրենքով սահմանվում է, որ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և հաստատված պլանի ներկայացումը, ինչպես նաև սահմանվում է իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում այսուհետ տրամադրել տեղեկատվություն նաև կենդանու բուծման երկրի մասին։
Այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացվելու են նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար և իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության և որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Վերը նշված դրույթը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։