Զինված ուժերի ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի հետևանքով կարող են մահանալ։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությանը:
«Մեր մարտահրավերն այս շարքում (մահվան դեպքերի), իրականում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասաց նախարարը։
Այս տեսանկյունից, ըստ Պապիկյանի, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վերահսկողական հնարավորությունները, նաև կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերի թիվը։