Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է տնտեսական աճին՝ նշելով, որ այս պահի դրությամբ մենք միջին 7 տոկոս տնտեսական աճից առաջ ենք:
«Մենք հաջողում ենք. ՀՀ-ն 2021 թվականին ունեցել է 5.6 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին ունեցել է 12.7 տոկոս տնտեսական աճ, 2023 թվականին ունեցել է 8.3 տոկոս տնտեսական աճ, 2024 թվականի առաջին կիսամյակում ունի 6.5 տոկոս տնտեսական աճ:
ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում և Կառավարության ծրագրում գրված է, որ միջինում մենք պետք է ունենանք 7 տոկոս տնտեսական աճ հնգամյակում, և այս պահի դրությամբ մենք միջին 7 տոկոս տնտեսական աճից առաջ ենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: