Մեր առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումն է, և այստեղ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն հակասություններ Հայաստանի տարածաշրջանային կարգավորման գործընթացների և եվրոպական երկրների հետ հարաբերությունների կարգավորման ձգտումների միջև:
«Անշուշտ, մեր՝ եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում:
Կարող եմ ասել, որ չկա մի բան, որ արվում է ՀՀ-ի կողմից և չի ողջունվում, ասենք, դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ»,- ասաց նա: