Հունաստանում մասնակցում եմ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ-ի՝ իրավական և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում:
Զեկույցի թեման էր «Փախստականների և միգրանտների հոսքերի իրավական ռիսկերը սևծովյան տարածաշրջանում»:
Նշեմ, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը՝ որպես ՍԾՏՀ ԽՎ նախագահող երկիր, հյուրընկալելու է այս կազմակերպության գլխավոր վեհաժողովը»,- նշված է գրառման մեջ: