Համացանցում տարածված տեսանյութի տղամարդը, որն աղավնուն վնասելու պատճառով տանջամահ է արել կատվին՝ ձերբակալված է: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի հատկանիշներով: Ավշարցի տղամարդու հարևանները կենդանասերներին պատմել են, որ նա չի հանդուրժում իր աղավնիների մասին որևէ «թթու» խոսք:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։