«Խաղաղության խաչմերուկի» գաղափարի նախագծի առաջխաղացմանն ենք բավականին աջակցում: Այս տարի ունեցել ենք համաժողովներ և այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկը» չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան՝ քառօրյա այց, փորձագիտական, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկն» է քննարկվելու, և նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի»,- ասաց նա: