Կապանի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն այսօր դատարանում հարցաքննվել է և մանրամասներ հայտնել Զանգելանում զորքի արգելափակման և ծուղակում հայտնվելու մասին: Արմեն Հովհաննիսյանի ցուցմունքից պարզ է դարձել, որ թեև իրենք իմացել են, որ հակառակորդը Զանգելանում է, բայց Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի միջնորդությամբ թույլ են տվել, որ 62 հոգանոց զորախումբը մտնի Զանգելան, որտեղ, հիշեցնեմ, զորքի շրջափակման և հակառակորդի հետ անհավասար մարտի պատճառով 5 զինծառայող գերեվարվել էր, 12-ը՝ սպանվել, 23-ի, նաև 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: