2025 թվականին պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի» համար հատկացվել է 492 միլիոն 744 հազար դրամ: ԿԸՀ-ի նախանշած հայտով ամբողջ ծրագրի համար ավելի վաղ ներկայացվել էր 551 միլիոն 875 հազար դրամ ցուցանիշը:
Ազգային ժողովի պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ /ապարատի պահպանում/» միջոցառման իրականացման համար հատկացվել է 473 միլիոն 127 հազար դրամ (2023թ.-ին փաստացի ծախսերը կազմել է 455 միլիոն 969 հազար դրամ, 2024-ին հատկացումը` 494 միլիոն 541 հազար դրամ:
«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում/Ուսուցում/» միջոցառման իրականացման համար հաստատվել է 19 միլիոն 617 հազար դրամ ցուցանիշը` չնայած ԿԸՀ-ի կողմից նախանշված է եղել, որ դասընթացների իրականացման համար հաշվարկվել է 58 միլիոն 851 հազար դրամ։
2023 թ. այս միջոցառման մասով հատկացումը կազմել է 58 միլիոն 851 հազար դրամ, այդ տարի դասընթացների փաստացի ծախսը կազմել է 81 միլիոն 220 հազար դրամ:
Իսկ 2024 թ. մասնագիտական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ հատկացումը կազմել է 19 միլիոն 617 հազար դրամ: