ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող և 3 մրցավար:
Հաղթողի կոչմանն արժանացել է Անդրանիկ Քոչարյանը, փոխչեմպիոն է դարձել Վահան Դիշլանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիփան Ասատրյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են համապատասխան մեդալներով և դրամական պարգևներով: