Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի գործընթացը մեզ համար շարունակում է մնալ ակտուալ, ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
«Դրանով են պայմանավորված 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր, բայց ավելացումները բյուջեում, որոնք փաստացի նախորդ տարվա դրությամբ կազմում են ընդամենը 2,2 տոկոս։ Դա պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ և դրա մեկնարկն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մենք նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն առնվազն 2025 թվականին պետք է մեկնարկած լինի»,- նշեց Արմենուհի Հարությունյանը: