Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, փաստաթղթեր կեղծելու՝ 16, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և ինքնիրավչության՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կամ դրոշմներ հափշտակելու, ոչնչացնելու կամ վնասելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։