Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում «իր երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում»՝ կառավարությունը փոխելու նպատակով:
Նա «դավադրություն» կազմակերպելու համար մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերին:
Օրբանը հավելել է, որ նման բան թույլ չի տա: