Կանադան և Շվեդիան վերանայում են Վրաստանի հետ հարաբերությունները, ԵՄ մի շարք նախարարներ կոչ են արել խորհրդարանի ընտրության խախտումների անաչառ քննություն անցկացնել: ԱՄՆ պետքարտուղարությունը երկրի ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից: Թբիլիսիում ընդդիմությունը դուրս է եկել ցույցերի՝ արտահերթ ընտրության պահանջով: «Վրացական երազանք»-ին հաղթանակի առիթով շնորհավորել է Հունգարիան, Թուրքիան, Չինաստանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։