Գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Կիևում կան ավերածություններ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է վիրավորների մասին։
Թիրախում են եղել նաև Խարկովը և Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում գտնվող դատարկ շենքի։ Հրդեհ է բռնկվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան: