Հանրային հեռուստաընկերությանը, Առաջինի լրատվական ալիքին նախատեսված է հատկացնել 6 մլրդ 578 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 181 մլն-ով: 2025-ի բյուջեում այս ավելացումը կապված է Առաջինի միջազգային ալիքի Միացյալ Նահանգներում սփռման հետ: Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը բավարար չի համարել միջոցները, նշել՝ 4 նախաձեռնությունից ֆինանսավորվել է միայն 1-ը: Հանրային ռադիոյի ծախսերի պատկերը Արա Շիրինյանը բնութագրել է «թերֆինանսավորում»:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։