Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից՝ կից գրելով․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության առաջադրմամբ Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը, ով ներկայում զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը»։