Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-31-ը աշխատանքային այցով լինելու է Կոլումբիայում 2024 թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։
Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024 թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը Կոլումբիայի Սանտիագո դե Կալի քաղաքում: Համաժողի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար: