Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը:
«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ում»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Անդրանիկ Քոչարյանը ևս լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդպիսի քննարկման մասին տեղեկություն չունի։