«Վրացական երազանք»-ը տոնում է, ընդդիմությունը՝ բոյկոտում: Հարևան երկիրը թեժ զարգացումների շեմին է: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։ «Վրացական երազանք»-ի հաղթանակը չի ընդունում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա կոչ է արել ընդդիմության համախոհներին միանալ բողոքի ակցիային։ Վրաստանի ընտրության արդյունքներին միանշանակ չի արձագանքել նաև միջազգային հանրությունը:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։