Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախկին խիստ գրաֆիկի փոխարեն այժմ 14 հազարից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա Վանաձորում, Փամբակում և Գյուլագարակում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի այս ծրագրով նվազում են կորուստները, կրճատվում շահագործման և պահպանման ծախսերը:
Մանրամասները՝ տեսանյութում։