ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ: Թե երբ՝ Աբազյանը չի մանրամասնել:
ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների հեռանալուն և Հայաստանի սահմանների վերահսկողությունը մեր սահմանապահներին անցնելու որոշմանը, հիշեցրել՝ 2025-ի հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնելու են Հայաստանի սահմանապահ ուժերը:
Հարցին՝ արդյոք մեր երկիրն ի վիճակի է հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ինքնուրույն իրականացնել ծառայությունը, Աբազյանն արձագանքել է՝ փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայում նման որոշում չկա։ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև Ադրբեջանի վերահսկողությանն անցած հայկական տարածքները վերադարձնելու հնարավորությանը: