Այսօր Փարիզում սկսվել է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դատավարությունը։ Առաջին նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ 75-ամյա դերասանի փաստաբանը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով Դեպարդիեն չի կարող ներկայանալ նիստին: Մեղադրյալը խնդրել է հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկա լինել և ելույթ ունենալ, ասել է դերասանի փաստաբանը:
Դատարանը քննելու է 2021 թվականին նկարահանումների ժամանակ ենթադրյալ սեռական ոտնձգությունների երկու գործ։ Երկու կին Դեպարդյեին մեղադրել է «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ իրենց նկատմամբ ոչ պատշաճ պահվածքի համար: Դերասանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և մինչև 75 հազար եվրո տուգանք։ Դեպարդիեն հերքել է մեղադրանքը:
2023 թվականի ապրիլին դերասանին նմանատիպ մեղադրանք է ներկայացրել միանգամից 13 կին։
Ի պատասխան դերասան Պիեռ Ռիշարը, որը բազմիցս նկարահանվել է Դեպարդիեի հետ, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել և երգչուհի Կառլա Բրունին և ֆրանսիական մշակույթի ևս 48 ներկայացուցիչ իրենց աջակցությունն են հայտնել դերասանին: Դեկտեմբերին Լе Figaro թերթում հրապարակած կոլեկտիվ նամակում Դեպարդիեն համարվել է բոլոր ժամանակների մեծագույն դերասան: