Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է կանեփ, իսկ օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկաններն այցելել են նշված հասցե:
72-ամյա տանտերը իրավապահներին ներկայացրել է 2 արկղ, որոնցից մեկում 26 գրամ կանեփանման չորացրած, մանրացրած զանգված էր, մյուսում՝ 51 գրամ կանեփի բույս։
Նա հայտնել է, որ արկղերից մեկում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար, իսկ կանեփի բույսը հետագայում թմրամիջոց պատրաստելու համար է: