Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։ Հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալը Մատենադարանում կազմակերպված համաժողովում, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։ Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: