Հոկտեմբերի 21-28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 328 և 1620 այլ իրավախախտումներ։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 184-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 62-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 103 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14314 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 321 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 278, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1069 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 101, չամրակապված վարելու՝ 2878, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 374, վարելիս հեռախոսից օգտվելու՝552, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1926 և 3848 այլ իրավախախտումներ։ 509 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1606-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 649-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։