Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ից 25-ը գործուղվել են Բոգոտա՝ Կոլումբիայի Հանրապետություն։ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել են Կոլումբիայի Ազգային քաղաքացիական ռեգիստրը (RNEC) և Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան՝ A-WEB-ի 6-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։
ՀՀ ԿԸՀ-ն դարձել է A-WEB լիիրավ անդամ և ընդգրկվել գործադիր խորհրդի կազմում։ Գլխավոր Ասամբլեայի նիստը կայացել է հոկտեմբերի 23-ին, որի ընթացքում Կոլումբիայի Ազգային քաղաքացիական ռեգիստրը պաշտոնապես ներկայացվել է որպես A-WEB հաջորդ նախագահող։