Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։ Ընտրության արդյունքները չճանաչելու մասին հայտարարել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա կոչ է արել բնակչությանը միանալ բողոքի ակցիային։ Վրաստանի ընտրության արդյունքների վերաբերյալ միանշանակ չէ նաև միջազգային հանրության արձագանքը: