ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 24-29-ը գլխավորել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը Ուզբեկստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Պատվիրակությունը բաղկացած էր 60 անդամից, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ մասնակից 25 երկրների խորհրդարաններ։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Ուզբեկստանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևի, Արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ընտրություններին մասնակից կուսակցությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ դիտարկել է ընտրությունները Ուզբեկստանի 4 քաղաքներում»,- գրել է նա։
Ընտրությունների վերաբերյալ նախնական արձանագրումների մասին հայտարարությունն՝ այստեղ։