ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618-Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետը և հավելվածի 33-րդ կետի 2-րդ պարբերությունը՝ 1. Հաստատել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Կազմը ներկայացնում ենք ստորև.
Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Վահե Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գևորգ Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Սառա Նալբանդյան - կինոքննադատ, մշակութաբան, դրամատուրգ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)
Աննա Երզնկյան - կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար (համաձայնությամբ)
Ռուզաննա Յուզբաշյան - կինոգետ (համաձայնությամբ)
Աշոտ Ադամյան - կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ (համաձայնությամբ):