2024-ին՝ այս պահի դրությամբ, 2023-ի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ՃՏՊ-ի, որից 7-ը ծառայության հետ կապված չեն»,- ասել է Արամ Թորոսյանը: