ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվել է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը: Այս մասին 2025-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Արդյունքում՝ գործող ձերբակալվածների պահման 33 վայրերից 8-ի գործունեությունը արդեն իսկ դադարեցվել է»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը։
Փոխնախարարը նշեց, որ վերանայվում է պետական պահպանության ենթակա պետական շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։