Այսօր էլ ստվերում առկա է աշխատուժ, և քիչ չեն աշխատանքային իրավունքի խախտումները: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նշում է, որ այսպիսի դեպքերում արհմիությունն առաջարկում է անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություն, բայց և կարևոր է, որ աշխատողը չլռի իր ոտնահարված իրավունքերի մասին: Արհմիությունների զարգացումը նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերից է. ոլորտին առնչվող օրենքի փոփոխությունների նախագիծը դրվել է հանրային քննարկման, գործող օրենքը մի շարք բացեր ունի:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում։