Հրազդան գետի վրա գտնվող Կարմիր կամրջի վերականգնումն ընթանում է արդեն մեկ տարի: 80 մետր երկարության հազարամյա հնության կամրջից շատ քիչ մասն է պահպանվել, այս ընթացքում վերականգնվել են կամարները, հենապատերը՝ պահպանելով պատմական շերտերը: Ավարտին տեղում կլինի նաև կամրջի պատմության թանգարան, տարածքը կբարեկարգվի:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։