Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում ավարտվել է «Կասկադ» համալիրի երկու նախագծերի քվեարկությունը:
Քաղաքապետարանն ակնկալում է, որ հաղթած ֆրանսիական նախագծի կառուցումը կտևի 5 տարի: Շինարարությունն ամբողջությամբ ընթանալու է մասնավոր ընկերության միջոցներով, քաղաքապետարանը ոչ մի լումա չի ծախսելու իր միջոցներից:
Ճարտարապետների հիմնական հարցն այն է, թե ինչու է քաղաքապետարանը քվեարկության դրել ընդամենը երկու նախագիծ, որոնցից ոչ մեկում իրենք մասնակցություն չունեն:
Քաղաքապետարանից արձագանքում են՝ դրանք երկուսն էլ ունեն կոմերցիոն բաղադրիչ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: