Երևանի փոքր կենտրոնի թամանյանական նախագիծը պաշտպանված կլինի օրենքով:
Նախագիծը գրեթե պատրաստ է, սակայն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները ևս մեկ անգամ ծանրութեթև անելու, պատճառաբանված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Քաղաքաշինության կոմիտեում կարծում են, որ օրինագիծն օրենքի ուժ կստանա արդեն 2025-ի առաջին կիսամյակում:
Քաղաքի պատմական միջուկ, միայն հետիոտնի համար նախատեսված փողոցներ, Օղակաձև զբոսայգի, Հրազդանի կիրճ: Ի՞նչ սկզբունքներ են դրված հայեցակարգի հիմքում, ներկայացնում են Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի պատասխանատուները: