Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային համակարգում մրցակցային դիրքերի հավասարակշռում. նախարարությունում նկատել են, որ շրջանառության հարկի համակարգը ոչ միայն փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգ է, այլև՝ արտոնյալ:
Անհրաժեշտ է, որ նույն գործունեության տեսակով զբաղվող ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտը և շրջհարկի համակարգում գործող տնտեսվարողը գործեն հարկային մեկ ընդհանուր համակարգում:
Որոշ տնտեսվարողների այս փոփոխությունը դուր չի գալիս: Դժգոհությունները կապված են այն բանի հետ, որ իրենք բիզնեսը սկսել են հարկային այլ պայմաններով, իսկ հիմա առաջարկվում է բիզնեսը շարունակել բոլորովին ուրիշ պայմաններով:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: