Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով որևէ մեղադրյալ չկա, բայց կան հարցաքննվածներ:
Նրանց թվում են 1999-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է մեկ առերեսում:
Ահաբեկչական խմբի 8 անդամներից ողջ են և պատիժը շարունակում են կրել խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը և Դերենիկ Բեջանյանը: Այս տարիների ընթացքում տարբեր կասկածելի հանգամանքներում մահացել է գործի հետ առնչություն ունեցող 10 անձ:
Ոճրագործությունից 25 տարի անց գործի մանրամասները ուսումնասիրել է Տաթև Խաչատրյանը։