Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։ Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։
Սենյակում հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին։