Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված արդյունքները հակասում են Վրաստանի ընտրությանը, հայտարարել է «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն ճեպազրույցի ժամանակ:
«Վրացական երազանք» կուսակցությունը, երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով, ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարանում մեծամասնություն է ստանում:
«Մենք զայրացած ենք, թե ինչ է համարձակվել գրել ԿԸՀ-ն: Արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը: Այդ թվերը հակասում են Վրաստանում պատմական և ներկայիս ընտրություններին»,- հայտարարել է Դոլիձեն:
Ընդդիմադիր «Միասնություն - Ազգային շարժում» և «Դաշինք՝ փոփոխությունների համար» դաշինքները նույնպես հրաժարվել են ընդունել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ 3 018 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան»-ի օգտին քվեարկել է 1 087 801 ընտրող կամ խորհրդարանի ընտրությանը մասնակցածների 54,24 տոկոսը, «Հզոր Վրաստան՝ Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության»՝ 8,72 տոկոսը: