ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսին մեղադրանք էր ներկայացրել Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին, կոռուպցիայի և Ադրբեջանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալներ հանդես գալու համար: Այդ մասին հայտնում է responsiblestatecraft.org պարբերականը:
Նշվում է, որ Կուելյարը, որը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահը, առնվազն 360000 դոլար է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող ընկերություններից այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հայերին աջակցելուն ուղղված Կոնգրեսի ջանքերը արգելափակելու և Ադրբեջանի շահերն ԱՄՆ-ում լոբբինգ անելու դիմաց։
Չնայած Կուելյարի դեմ մեղադրանքներին՝ Ադրբեջանը շարունակում է փորձել խուսափել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքին համապատասխանելուց:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը ներկայումս ներկայացնում է Friedlander Group-ը, որը վերջին վեց ամվա ընթացքում ստացել է 833330 դոլար՝ ըստ բացահայտման վերջին հասանելի տվյալների: