ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ նշանակվելով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։