Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։