Դեռևս չկա մի արժույթ, որ կարողանա դոլարին դուրս մղել համաշխարհային պահուստների կառուցվածքից՝ կանխատեսում են հայ փորձագետները: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի թվերի՝ համաշխարհային պահուստների 59 տոկոսը բաժին է ընկնում դոլարին, թեպետ որոշակի նվազում նկատվում է: Որպես հուսալի պահուստ՝ դոլարին հաջորդում են եվրոն և ոսկին:
Ինչ պատկեր է Հայաստանի պահուստային ֆոնդում՝ Մուշեղ Իսախանյանի անդրադարձը: